= Payeer դրամապանակ. Ինչո՞ւ =


     Google-ն երբեք չի ստում, ու եթե համակարգչից եք կարդում, ապա ձախ հատվածում կնկատեք, որ մեկ ամսում Բլոգը մոտ 120.000 այցելու է ունեցել, իսկ պատճառն այն է, որ միշտ անկեղծ եմ ընթերցողի հետ: Սա իմիջայլոց )))

     Եվ այսպես, ժամանակակից աշխարհում էլէկտրոնային դրամապանակ չունենալն արդեն զարմանք է առաջացնում, քանի որ ամենուր չէ, որ արժե վստահել քարտային տվյալները, ընդ որում փոխանցումները Visa կամ Master համակարգերում հաճախ զուգորդվում են ժամանակի մեծ կորուստներով:

     Մշտական ընթերցողները հավանաբար նկատել են, որ գրեթե միշտ առաջարկում եմ օգտվել Payeer դրամապանակից: Ինչու: Բանն այն է, որ ներկայումս ավելի հարմարավետ, արագ ու ճկուն դրամապանակ անհնար է գտնել:

*     *     *
     Անշուշտ, Հայաստանում այս բնագավառի առաջատարն է WebMoney-ն, սակայն քմահաճույքներով, արգելքներով ու արհեստական բարդություններով այն կամաց-կամաց զիջում է դիրքերը ավելի արդիական ու արդյունավետ համակարգերի:

*     *     *
     Եվ այսպես, Payeer դրամապանակ: Միակ թերությունը խիստ փոքր գործարքների դեպքում ֆիքսված միջնորդավճարների առկայությունն է, բայց եթե ունեք գումար, որ ժամանակավորապես որոշել եք պահել կամ շրջանառել ինտերնետ տիրույթում, ապա ընտրելով Payeer, անհնար է չսիրահարվել այդ դրամապանակին:

     Իսկ այս ակնարկի գլխավոր շարժառիթն այն էր, որ մի քանի օր առաջ Payeer-ը ներդրեց կարևորագույն նորարարություն՝ այսուհետ Ռուբլի, Դոլար ու Եվրոից բացի կարող եք պահել ու փոխանակել նաև BitCoin ու Etherum:

     Թեկուզև WebMoney-ում նույնպես կա այս ֆունկցիա, բայց եթե գոնե մեկ անգամ փորձել եք փոխանակել, ապա կհամաձայնեք, որ պարտադրված կուրսերը ուղղակի հիասթափեցնող են, իսկ ահա ներքին բորսայից օգտվելու համար պետք է առնվազն աճպարար լինել:)))

      Payeer դրամապանակում պարտադրված փոխարժեքներ չկան, ավելին՝ կա ներքին բորսա (Обменник), որտեղ Դուք եք ընտրում առաջարկն ու փոխանակում Ձեր արժույթը հինգ վայրկայնում:
      Իսկ որ ամենակարևորն է, գրանցվելուց հետո կհայտնաբերեք, թե որքան պարզ ու մատչելի ինտերֆեյս է ստեղծված, և գործարքներ անելուց ոչ թե պետք է կռահել հերթականությունը, այլ ամեն բան հասկանալի է առաջին իսկ հայացքից:


     Իհարկե ընտրությունը Ձերն է, սա ընդամենը փորձի ու տպավորությունների փոխանակում էր, ու քանի որ իմ Բլոգի ուղղվածությունը ինտերնետ խաղերից փող աշխատելն է, օգնության կարգով ցանկացա հորդորել՝ ավելի հարմարավետ դրամապանակ իզուր մի փնտրեք:



__________
Բարի երթ ու մեծ եկամուտներ բոլորիդ:



Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

= Հրավիրեք Ռեֆերալներ. ԱՆՎՃԱՐ =